Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանն իմացել են առաջին մրցակիցներին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 6-ի մրցումային օրը պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Մալխաս Ամոյանը (77 կգ)։
Հայ ըմբիշներն իմացել են առաջին մրցակիցներին։ Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում գոտեմարտելու է հարավկորեացի Սինջուն Կիմի դեմ։ Ամոյանի առաջին մրցակիցը լինելու է ֆինն Յոնի Սարկինենը։
Առաջին գոտեմարտերը մեկնարկելու են Երևանի ժամանակով 13:00-ից։
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը պատմության մեջ միակ հայ մարզիկն է, որն օլիմպիական բոլոր մեդալները նվաճել է։ Նա 2012 թ. Լոնդոնում գրավել է երրորդ տեղն ու արժանացել բրոնզե մեդալի, 2016 թ. Ռիո դե Ժանեյրոյում հաղթել է բոլոր մրցակիցներին ու դարձել օլիմպիական չեմպիոն, իսկ Տոկիոյի Օլիմպիական խաղերում հասել է եզրափակիչ և պարտվել Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին` նվաճելով արծաթե մեդալը։
Մալխաս Ամոյանը կարիերայում առաջին անգամ է մասնակցելու Օլիմպիական խաղերին։ Նա Եվրոպայի եռակի չեմպիոն է, ինչպես նաև ոսկե մեդալ է նվաճել 72 կգ քաշային կարգում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Ալեքսանյան, Ըմբշամարտ, Մալխաս Ամոյան, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր