Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը օլիմպիական ավանում են🎥
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներ Մալխաս Ամոյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մեկնել են Փարիզ, որտեղ մասնակցելու են 33-րդ ամառային Օլիմխիական խաղերին։
ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել Intstagram-ի էջում, որտեղ հայ մարզիկները մարզիչներ Արմեն Բաբալարյանի և Գևորգ Ալեքսանյանի գլխավորությամբ ժամանել են օլիմպիական ավան։
Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը պայքարն սկսելու են օգոստոսի 6-ին, իսկ հավանական մեդալային գոտեմարտերը նախատեսված են հաջորդ օրը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից քառամյակի կարևորագույն ստուգատեսին մասնակցելու է նաև Սլավիկ Գալստյանը (67 կգ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Ալեքսանյան, Ըմբշամարտ, Մալխաս Ամոյան, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր