Փարիզ-2024. Ամենաշատ ոսկե մեդալ նվաճած մարզիկները
33-րդ ամառային Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են։
Այժմ ներկայացնում ենք քառամյակի գլխավոր իրադարձության ամենաշատ ոսկե մեդալ նվաճած մարզիկներին.
- Լեոն Մարշան (Ֆրանսիա, լող) – 4 ոսկի
- Թորի Հասկ (ԱՄՆ, լող) – 3 ոսկի
- Մոլի Օ’Կալագան (Ավստրալիա, լող) – 3 ոսկի
- Սամեր Մաքինթոշ (Կանադա, լող) – 3 ոսկի
- Սիմոնե Բայլզ (ԱՄՆ, սպորտային մարմնամարզություն) – 3 ոսկի
- Օկա Շինոսուկե (Ճապոնիա, սպորտային մարմնամարզություն) – 3 ոսկի
- Կիմ Վուջին (Հարավային Կորեա, նետաձգություն) – 3 ոսկի
- Լիմ Սիհյոն (Հարավային Կորեա, նետաձգություն) – 3 ոսկի
- Հարի Լավրեյսեն (Նիդերլանդներ, հեծանվասպորտ) – 3 ոսկի
- Թոմաս Գաբրիելե (ԱՄՆ, աթլետիկա) – 3 ոսկի
- Լիզա Քարինգթոն (Նոր Զելանդիա, թիավարություն) – 3 ոսկի
Հիշեցնենք, որ Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ` 3 արծաթե, 1 բրոնզե, և ընդհանուր հաշվարկում Կոլումբիայի հետ կիսել 66-67-րդ տեղերը։ Հայաստանը ներկայացնող մարզիկներից օլիմպիական փոխչեմպիոն են դարձել Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 97 կգ), Արթուր Դավթյանը (սպորտային մարմնամարզություն, հենացատկ) և Վարազդատ Լալայանը (ծանրամարտ, +102 կգ), իսմ Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 77 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աթլետիկա, Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Ըմբշամարտ, Թիավարություն, Թոմաս Գաբրիելե, Թորի Հասկ, Թորի Օ'Կալագան, Լեոն Մարշան, Լիզա Քարինգթոն, Լիմ Սիհյոն, Լող, Ծանրամարտ, Կիմ Վուջին, Հայկական-Սպորտ, Հարի Լավրեյսեն, Հեծանվասպորտ, Մալխաս Ամոյան, Մարմնամարզություն, Նետաձգություն, Սամեր Մաքինթոշ, Սիմոնե Բայլզ, Վարազդատ Լալայան, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր, Օկա Շինոսուկե