Փարիզ-2024. Ալեքսանյանն ու Ամոյանը մեկնարկեցին գերվստահ հաղթանակով 🎥

Փարիզ-2024. Ալեքսանյանն ու Ամոյանը մեկնարկեցին գերվստահ հաղթանակով 🎥

06/08/2024 - 14:05

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարն են սկսել հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի անդամներ Մալխաս Ամոյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Առաջինը գորգ դուրս եկավ օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների 7-ակի, աշխարհի առաջնությունների քառակի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսայնաը, որը գոտեմարտեց  հարավկորեացի Սինջուն Կիմի դեմ և հաղթեց ժամանակից շուտ 9:0։

Օլիմպիական խաղերում նորամուտը նշող Մալխաս Ամոյանը նույնպես հաղթեց նախատեսվածից շուտ և 8:0 հաշվով առավելության հասավ ֆինն Յոնի Սարկինենի նկատմամբ։

Երկու ըմբիշներն էլ դուրս են եկել քառորդ եզրափակիչ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023