Տուխել. «հիասթափված էի, որ մրցավարը հիանալի ժամանակ անցկացրեց Անչելոտիի հետ»
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Չելսին» լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին», սակայն լքեց պայքարը։
Հանդիպումից հետո լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դժգոհել է գլխավոր մրցավար Շիմոն Մարչինյակի գործողություններից.
«Ես հիասթափված էի, որ մրցավարը հիանալի ժամանակ անցկացրեց իմ գործընկեր Կառլո Անչելոտիի հետ։
Ես գիտեմ, որ Անչելոտին ջենթլմեն է և հաճելի անձնավորություն, սակայն, երբ ես ցանկանում էի մրցավարին շնորհակալություն հայտնեի լավ խաղի համար, տեսա, թե ինչպես է նա բարձրաձայն ծիծաղում և ուրախանում մրցակցի մարզիչների հետ։
Կարծում եմ` դա անել եզրափակիչ սուլիչից ու 126 խաղային րոպեներից հետո, որի ընթացքում թիմերից մեկը ներդրել է ամեն ինչ ու պայքարել մինչև արյան վերջին կաթիլը, շատ անպատեհ է։
Այդքանից հետո գնում ես ու տեսնում, թե ինչպես է մրցավարը ժպտում և ուրախանում այլ մարզիչների հետ։
Գտնում եմ, որ նա այդ ամենը ճիշտ պահի չի արել և ես ասել նրան դրա մասին»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թոմաս ՏՈւխել, Կառլո Անչելոտի, Շիմոն Մարցինյակ, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ