Տուխելը Նեյմարի մասին. Նա չի գնա մինչև մենք նրան փոխարինող չգտնենք

Տուխելը Նեյմարի մասին. Նա չի գնա մինչև մենք նրան փոխարինող չգտնենք

19/08/2019 - 16:46

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի հարձակվող Նեյմարի ապագայի մասին:

«Նա չի գնա ակումբից մինչև մենք նրան փոխարինող չգտնենք: Ամեն ինչ շատ պարզ է: Եթե նա մնա, ապա մենք կունենանք խաղացող, ով կօգնի մեզ հաղթել:

Ես միշտ նույն բանն եմ ասում: Տրանսֆերային պատուհանը դեռ 10 օրից ավել բաց կմնա: Դուք կարծում եք, որ այս հարցը կորոշվի վաղը կամ մյուս օ՞րը:

Իմ կարծիքը նշանակություն չունի: Այսօր իմ խաղացողը չէր կարող խաղալ, քանի որ չէր մարզվել մյուսների հետ: Իրավիճակն այդպիսին է և ոչինչ չի փոխվել:»,- ասել է Տուխելը Canal+-ին տված հարցազրույցում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023