Տեբաս. «Լապորտան պետք է կա՛մ խելքը գլխին բացատրություն տա կա՛մ հրաժարական»
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «Բարսելոնայի» շուրջ ստեղծված կոռուպցիոն սկանդալի մասին.
«Առայժմ նրանք միայն խորը մտահոգություն են հայտնել ու հայտարարել ծառայողական հետաքննություն սկսելու մասին, բայց ոչ ավելին։
Ոչ մի հստակ բացատրություն չհետևեց. միայն մի այնպիսի հաղորդագրություն, որը ստեղծված իրավիճակում անում են գրեթե բոլոր ակումբները։
Լապորտան պետք է կա՛մ խելքը գլխին բացատրություն տա կա՛մ հրաժարական։ Հավանաբար, ինչ-որ հանցագործություն է տեղի ունեցել»,- Տեբասի խոսքերը մեջբերում է El Mundo-ն։
Հիշեցնենք, որ «բլաուգրանան» հայտնվել է կոռուպցիոն լուրջ սկանդալի եզրին։
Վերջերս հայտնի դարձավ, որ կատալոնական ակումբը 2001-18 թթ. ընթացքում 6.6 մլն եվրո է վճարել DANSIL 95 խորհրդատվական ընկերությանը, որը պատկանում է Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային, ով այդ ժամանակ զբաղեցնում էր նաև Իսպանիայի մրցավարական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լա-լիգա, Խավիեր Տեբաս, Խոսե Մարիա Էրիկսեն Նեգրեյրա