Վուլվերհեմպտոնը սահմանել է Ռուբեն Նևեշի հրաժարագինը
«Վուլվերհեմպտոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշի ապագան շարունակում է մնալ անորոշ։
Հայտնի է, որ պորտուգալացի ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել «Բարսելոնան»։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «գայլերը» 26-ամյա ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում են վաստակել նվազագույնը 50 մլն եվրո։
Սպասվում է, որ «բլաուգրանան» առաջիկա շաբաթներին գործարքի հարցում բանակցություններ կսկսի «Վուլվզի» հետ և պաշտոնական առաջարկ կկատարի։
Հատկանշական է, որ «գայլերը» գիտկացում են, որ Նևեշը վաղուց ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում և, ամենայն հավանականությամբ, կհամաձայնեն նրան վաճառել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ կա վտանգ, որ վերջինս կհեռանա անվճար. կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։
Վերջերս տեղեկություններ կային, թե «Բարսելոնան» ու «Վուլվզը», հնարավոր է, փոխանակում իրականացնեն. Նևեշի գործարքում պետք է ներառվեր նաև Անսու Ֆաթին։
Այդուհանդերձ, նման գործարքն այժմ քիչ հավանական է, քանի որ Ֆաթին չի ցանկանում համալրել «գայլերի» շարքերը։
Հավելենք, որ Ռուբեն Նևեշը «Վուլվզի» կազմում հանդես է գալիս 2017 թ. հուլիսից` անցկացրած 251 խաղում դառնալով 30 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ռուբեն Նևեշ, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ