Պաշտոնական. Շվեյցարիայի մարզիչը գլխավորեց Լիգա 1-ը ներկայացնող ակումբը

Պաշտոնական. Շվեյցարիայի մարզիչը գլխավորեց Լիգա 1-ը ներկայացնող ակումբը

28/07/2021 - 01:12

Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Բորդոյի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Շվեյցարիայի հավաքականի ղեկին նույն պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Պետկովիչը։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 3 տարով, որը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։

Նշենք, որ շվեյցարացի մասնագետը վերջին անգամ ակումբային ֆուտբոլում աշխատել էր 7 տարի առաջ, երբ գլխավորում էր «Լացիոն»։ Պետկովիչը «արծիվների» ղեկին եղել է 2012-14 թվականներին։

Վլադիմիր Պետկովիչը Շվեյցարիայի հավաքականը մարզում էր 2014 թ. սկսած։ Շվեյցարացիները նրա գլխավորությամբ անցկացրել են 78 հանդիպում, որոնց շրջանակում տոնել են 42 հաղթանակ, 14 խաղ ավարտել ոչ-ոքի, իսկ ևս 22-ում պարվել են։

Հիշեցնենք, որ վերջերս կայացած Եվրո-2020-ի շրջանակում Շվեյցարիայի հավաքականը դարձավ մրցաշարի իսկական անակնկալը, որը 1/8 եզրափակչի շրջանակում գերազանց comeback արեց աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի դեմ խաղում (3:3) և մրցակցին հաղթեց 11-մետրանոց հարվածաշարի օգնությամբ։

Իսպանիայի դեմ կայացած 1/4 եզրափակչի խաղում էլ հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, սակայն 11-մետրանոցների ժամանակ շվեյցարացիներն այս անգամ համեմատաբար վատ իրացրին իրենց հարվածները և դուրս մնացին հետագա պայքարից։

Հատկանշական է, որ «Բորդոն» Twitter-ի իր էջում 57-ամյա մասնագետին ներկայանող տեսանյութը նվիրել է Եվրո-2020-ի շրջանակում Շվեյցարիայի հավաքականի` Ֆրանսիային պայքարից դուրս թողնելուն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023