Վինիսիուսն առաջնորդում է Ռեալին! Արքայական ակումբը կամային հաղթանակ տարավ Էսպանյոլի նկատմամբ🎥

Վինիսիուսն առաջնորդում է Ռեալին! Արքայական ակումբը կամային հաղթանակ տարավ Էսպանյոլի նկատմամբ🎥

22/09/2024 - 00:56

Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական մարզադաշտում մրցեց «Էսպանյոլի» դեմ։

«Արքայական» ակումբը հանդիպման ամբողջ ընթացքում ուներ տոտալ առավելություն և 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ։

Հյուրերը 54-րդ րոպեին Տիբո Կուրտուայի ինքնագոլի շնորհիվ բավական անսպասելի առաջ անցան հաշվի մեջ, սակայն Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կարողացավ բեկել հանդկպման ընթացքը։

Արդեն 58-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Դանի Կարվախալը, 75-րդ րոպեին փոխարինման մտած Վինիսիուսը տպավորիչ գոլային փոխանցում կատարեց Ռոդրիգոյին։ 78-րդ րոպեին աչքի ընկավ անձամբ Վինիսիուսը, իսկ հանդիպման վերջակետը 88-րդ րոպեին դրեց Կիլիան Մբապեն։

Այսպիսով, «Ռեալը» 14 միավորով երկրորդ տեղում է, «Էսպանյոլը» 7 միավորով 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023