Վիկտոր Վալդեսը վերադառնում է Բարսելոնա

Վիկտոր Վալդեսը վերադառնում է Բարսելոնա

09/03/2021 - 15:14

Ինչպես տեղեկանցում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը կվերադառնա ակումբ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի նորընտիր նախագահ Ժոան Լապորտան մտադիր է Վալդեսին նշանակել «Բարսելոնայի» դարպասապահների մարզիչ։

Հիշեցնենք, որ Վիկտոր Վալդեսը «Բարսելոնայի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2000 թվականից՝ խաղալով մինչև 2014 թվականը։ Նա ակումբի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 536 հանդիպում՝ 239 անգամ դարպասը պահելով անառիկ։ Այդ ընթացքում նա ակումբի հետ նվաճել է 21 տիտղոս։

Հավելենք, որ Վալդեսն արդեն աշխատել է «Բարսելոնայի» համակարգում՝ մարզելով ակումբի Մ-19 տարեկանների թիմը, իսկ 2020-ի հուլիսից մինչև 2021-ի հունվար աշխատել է Իսպանիայի ցածր դիվիզիոններից մեկը ներկայացնող «Օրտա» ակումբի ղեկին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023