Վիլյալիբրե․ «Ակնհայտ ագրեսիա․ ես Մեսսիի հետ ուժային պայքար էի մղում, իսկ նա հարվածեց դեմքիս»
Հունվարի 18-ին Իսպանիայի Սուպեր գավաթի եզրափակչի շրջանակում «Ատլետիկ Բիլբաոն» լրացուցիչ ժամանակով 3։2 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ՝ նվաճելով բաղձալի գավաթը։
Հանդիպման 120+1-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմում կարմիր քարտով պատժվեց Լեո Մեսսին՝ բասկյան ակումբի հարձավող Ասյեր Վիլյալիբրեին հարվածելու պատճառով։
Հադնիպումից հետո այդ դրվագի մասին իր մեկնաբանությունն է թողել Ասյեր Վիլյալիբրեն․
«Չեմ ցանկանում շարունակել այդ խոսացկությունները։ Բոլոր ակումբներն էլ կանոնների խախտումներ են թույլ տալիս․ նրանք նույնպես մեր նկատմամբ ֆոլեր էին անում։ Մեր հաղթանակի կարգախոսն էր «Երբեք չհանձնվես»։
Ես Լեո Մեսսիի հետ ուժային պայքար էի մղում, իսկ նա բորբոքվեց ու հարվածեց դեմքիս։ Կարծում եմ՝ այդ ամենն ակնհայտ ագրեսիա էր։
Ես շատ երջանիկ եմ, քանի որ մենք արժանի էինք Սուպեր գավաթին։ Մենք գավաթի հետևից էինք եկել և չհանձնվեցինք։ Ամենակարևորն այն է, որ մենք բնավորություն ցույց տվեցինք և հասանք հաղթանակի»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։
Վերջում հավելենք, որ Լեո Մեսսին իր ակումբային կարիերայի ընթացքում առաջին անգամ է պատժվել կարիր քարտով, ինչի համար բացառված չէ, որ խոշոր որակազրկում կստանա։
# Ասյեր Վիլյալիբրե, Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա, Իսպանիայի սուպերգավաթ, Լեո Մեսսի