Իտալական թոփ ակումբների դահիճը․ Վերոնան այժմ էլ հաղթում է Նապոլիին🎥
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Վերոնան» սեփական հարկի տակ մրցեց «Նապոլիի» դեմ։
Կարելի է ասել, որ Ջենարո Գատուզոյի սաները խաղը սկսեցին հաղթողի դերում, քանի հենց առաջին իսկ գրոհի ժամանակ Իրվինգ Լոզանոն 1-ին րոպեին բացեց խաղի հաշիվը։
«Վերոնայի» ֆուտբոլիստները արագ բաց թողած գոլից հետո ոչ միայն չընկճվեց, այլև նախքան ընդմիջման գնալը 34-րդ րոպեին Ֆեդերիկո Դիմարկոյի գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը։
Երկրորդ խաղակեսում էլ Իվան Յուրիչի թիմը բեկեց խաղի ընթացքը՝ ևս երկու անգամ գրավելով Ալեքս Մերետի պաշտպանած դարպասը, իսկ գոլերը գրանցվեցին Անտոնին Բարակի ու Մատիա Ձականիի անվան դիմաց։
Այսպիսով, «Վերոնան» հաղթեց 3։1 հաշվով։
Հատկանշական է, որ վերոնական ակումբն ընթացիկ մրցաշրջանում անչափ հաջող է հանդես գալիս իտալական առաջատար ակումբների դեմ խաղերում։
«Վերոնան» մինչ այժմ, բացի «Նապոլիից», հաղթել է «Ատալանտային» (0։2), «Լացիոյին» (1։2) ու «Ռոմային» (3։0) (խմբ․՝ տեխնիկական պարտություն է գրացվել հռոմեական ակումբի դիմաց), ինչպես նաև չի պարտվել «Յուվենտուսին» (1:1), «Միլանին» (2։2)։
Ընթացիկ մրցաշրջանի շրջանակում թոփ վեցնյակի ակումբներից միայն «Ինտերին» է հաջողվել հաղթել «Վերոնային», երբ 14-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս առավելության հասավ 1։2 հաշվով։
Այս հաղթանակից հետո «Վերոնան» վաստակեց 30 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ «Նապոլին» 34 միավորով 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անտոնին Բարակ, Իվան Յուրիչ, Իրվինգ Լոզանո, Մատիա Ձականի, Նապոլի, Ջենարո Գատուզո, Վերոնա, Ֆեդերիկո Դիմարկո