Սևիկյանը մեկնել է Հունգարիա` բուժզննում անցնելու
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարիերան շարունակելու է հունգարական «Ֆերենցվարոշի» կազմում։
Ինսայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստն այսօր` հունվարի 15-ին, մեկնել է Հունգարիա` բուժզննում անցնելու «Ֆերենցվարոշի» համար։
Աղբյուրի փոխանցմամբ` «Պարի ՆՆ»-ը գործարքի դիմաց նախատեսվածից 100 հազար եվրո ավելի շատ գումար կվաստակի։
Գործարքի դիմաց «Ֆերենցվարոշը» կվճարի 1,2 մլն եվրո։
Բացի այդ, Սևիկյանի հաջորդ վաճառքից Նիժնի Նովգորոդը ներկայացնող ակումբը կունենա 7% մասնաբաժին։
Նշվում է, որ «Ֆերենցվարոշը» համաձայնել է «Պարի ՆՆ»-ի վերոնշյալ պահանջներին, քանի որ ցանկանում է հայազգի ֆուտբոլիստի գործարքն ավարտին հասցնել հնարավորինս շուտ։
Հավելենք, որ Սևիկյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 24 հանդիպում` դառնալով 7 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդգար Սևիկյան, Իվան Կարպով, Հայաստանի-հավաքական, Պարի ՆՆ, ՌՊԼ, տրանսֆերներ, ՖԵրենցվարոշ