Սևիկյանը դուրս է մնացել Ֆերենցվարոշի` Կոնֆերենցիաների լիգայի հայտացուցակից

Սևիկյանը դուրս է մնացել Ֆերենցվարոշի` Կոնֆերենցիաների լիգայի հայտացուցակից

03/02/2024 - 17:09

«Ֆերենցվարոշի» պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր ընդգրկվել են ակումբի` Կոնֆերենցիաների լիգայի հայտացուցակից։

Հայտացուցակից դուրս է մնացել ակումբի նորեկ Էդգար Սևիկյանը։

Բանն այն է, որ հայտացուցակում թույլատրված է կատարել միայն 3 փոփոխություն.

«Ըստ ՈՒԵՖԱ-ի օրենքի` հայտացուցակում հնարավոր է կատարել միայն 3 փոփոխություն, ինչը մեզ միշտ դժվար դրության մեջ է դնում: Նման դեպքերում պետք է ծանր որոշումներ կայացնել, որոնք հաճախ, գուցե, անարդար են»,- նշել է հունգարական ակումբի սպորտային տնօրեն Տամաշ Հայնալը։

Հիշեցնենք, որ Սևիկյանը վերջերս է 1,2 մլն եվրոյի դիմաց «Պարի ՆՆ»-ից տեղափոխվել «Ֆերենցվարոշ»։

Հավելենք, որ «Ֆերենցվարոշը» Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում մրցելու է «Օլիմպիակոսի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023