Սևիլիան ու Ինտերը ներկայացում են տալիս Քյոլնում🎥
Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում կայանում է Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ են մցրում «Սևիլիան» և «Ինտերը»։
Առաջին խաղակեսի ընթացքում կողմերը պարզապես ֆանտաստիկ հանդիպում են անցկացնում՝ ուրախացնելով մեզ խփած 4 գնդակով։ Խաղի հաշիվը 2։2 է։
«Ինտերը» խաղի մեկնարկում 11 մետրանոց հարված վաստակեց, որն անվրեպ իրացրեց Ռոմելու Լուկակուն։
Բաց թողած գոլից հետո «Սևիլիայի» ֆուտբոլիստները չընկճվեցին և երկու անգամ պատասխանեցին մրցակցին։ 12-րդ և 33-րդ րոպեներին Լյուկ դե Յոնգը երկու անգամ գլխով դիպուկ հարվածեց՝ գրավելով Սամիր Հանդանովիչի դարպասը։
Շատ չանցած՝ 36-րդ րոպեին, «Ինտերը» պատասխանեց իր խփած գնդակով։ Տուգանայինի խաղարկումից հետո Մարսելո Բրոզովիչի կատարած փոխանցումից հետո գլխով կատարած հարվածով աչքի ընկավ Դիեգո Գոդինը։
# Դիեգո-Գոդին, Եվրոպա-լիգա, Ինտեր, Լյուկ դե Յոնգ, Ռոմելու-Լուկակու, Սևիլիա