Սլովակիայի դարպասապահի զվարճալի ինքնագոլն Իսպանիայի դեմ խաղում🎥

Սլովակիայի դարպասապահի զվարճալի ինքնագոլն Իսպանիայի դեմ խաղում🎥

23/06/2021 - 20:43

Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Իսպանիայի հավաքականը Սևիլիայում մրցում է Սլովակիայի ընտրանու դեմ։

Հանդիպման 30-րդ րոպեին սլովակների դարպասապահ Մարտին Դուբրավկան բավական հետաքրքիր իրավիճակում հայտնվեց` գնդակն անմեղ իրավիճակում ուղարկելով սեփական դարպասը։

«Ֆուրիա ռոխայի» հարձակվողներից Պաբլո Սարաբիայի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին, ինչից հետո Դուբրավկան փորձեց այն հեռացնել դաշտի դիմային գծից, սակայն վոլեյբոլի հարվածով գնդակն ուղարկեց սեփական դարպասը, ինչից հետո Իսպանիայի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ։

Հատկանշական է, որ 32-ամյա դարպասպաահը 12-րդ րոպեին հետ մղեց Ալվարո Մորատայի իրացրած 11-մետրանոց հարվածը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023