Սլավիան քանդվեց․ Արսենալը ջախջախեց մրցակցին🎥

Սլավիան քանդվեց․ Արսենալը ջախջախեց մրցակցին🎥

16/04/2021 - 00:50

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում չեխական «Սլավիա Պրահան» սեփական հարկի տակ մրցեց «Արսենալի» դեմ։

Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում գրանցվել էր 1։1 հաշիվը։

Պատասխան հանդիպումն անչափ ակտիվ մեկնարկեցին լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները, ովքեր արդեն 14-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը, սակայն Էմիլ Սմիթ-Ռոուի խփած գոլը գլխավոր մրցավար Չունեյթ Չակիրը չհաշվեց այն՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։

Ամեն դեպքում, հաջորդ 5-6 րոպեների ընթացքում «զինագործները» շոկի ենթարկեցին մրցակցին և երեք գնդակ ուղարկեցին «Սլավիայի» դարպասը։ 18-24-րդ րոպեներին մեկական անգամ աչքի ընկան Նիկոլա Պեպեն, Ալեքսանդր Լակազատեը և Բուկայո Սական։

Շոկային իրադարձություններից հետո խաղը հանդարտվեց, իսկ կողմերն ընդմիջման գնացին «Արսենալի» երեք գնդակի առավելությամբ։

Ինչ վերաբերում է երկրորդ խաղակեսին, ապա այն հիմնականում անցնում էր հանգիստ պայքարում․ երկար ժամանակ գոլային պահեր չկային, սակայն 77-րդ րոպեին Միկել Արտետայի սաները ևս մեկ գնդակ խփեցին, որն իր անվան դիմաց կրկին գրանցեց Ալեքսանդր Լակազետը՝ դառնալով արդեն դուբլի հեղինակ։

Խաղավարտին մոտ լոնդոնյան ակումբի ֆուբտոլիստները հանդիպումը հանգիստ մոտեցրին հաղթական ավարտին։

Այսպիսով, «Արսենալը» պատասխան խաղում հիանալի ֆուտբոլ ցուցադրեց և 4։0 հաշվով ջախջախեց «Սլավիային» ու նվաճեց մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Վիլյառեալի» դեմ, որն իր հերթին ընդհանուր 3։1 հաղթեց «Դինամո Զագրեբին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023