«Սան-Սիրոյի» մոտակայքում հայտնվել է Լուկակուի և Զլատանի հայտնի բախման Street art-ը 📸
Հունվարի 26-ին Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակում միլանյան դերբիի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ինտերն» ու «Միլանը», որն ավարտվեց «ներաձուրիների»՝ 2։1 հաշվով հաղթանակով։
Հանդիպումն, ընդհանուր առմամբ, դրամատիկ ընթացք և ավարտ ունեցավ։
Նախ՝ առաջին խաղակեսի վերջնամասում թեժ բախում տեղի ունեցավ երկու գիգանտներ Զլատան Իբրահիմովիչի և Ռոմելու Լուկակուի միջև, ապա՝ խաղի 90+7-րդ րոպեին Քրիստան Էրիկսենը տուգանային հարվածի իրացումից հետո գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ և հաղթանակ պարգևեց «Ինտերին»։
Միլանում բնակվող «փողոցային» նկարիչներից մեկին այնքան է տպավորել Զլատանի և Լուկակուի բախումը, որ երկու ակումբների մարզադաշտի՝ «Սան-Սիրոյի» մոտակայքում գտնվող պատերից մեկի վրա նկարել է այդ դրվագի Street art-ը, որը հրապարակել է հանարահայտ «433» էջը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Coppa Italia, Ա-սերիա, Զլատան-Իբրահիմովիչ, Ինտեր, Իտալիայի-Գավաթ, Միլան, Ռոմելու-Լուկակու, Սան-Սիրո, Քրիստիան-Էրիկսեն