«Սանդեռլենդը» 90+4-ին թրիլերային ոչ-ոքի կորզեց «Արսենալից» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Արսենալը» մրցակցի դաշտում գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեց «Սանդեռլենդի» հետ։
«Զինագործները» մինչև 90+4-րդ րոպեն հաղթում էին 2:1 հաշվով, բայց «սև կատուները» կարողացան խուսափել պարտությունից։
Տանտերերից հաշիվը 36-րդ րոպեին բացեց Դանիել Բալարդը, այնուհետև 54-ին ու 74-ին լոնդոնյան գրանդից աչքի ընկան համապատասխանաբար Բուկայո Սական ու Լեանդրո Տրոսարը։
Ռեժիս Լե Բրիսի գլխավորած թիմին պարտությունից փրկեց ու թրիլերային ոչ-ոքի պարգևեց Բրայան Բրոբին։
Այս խաղով ընդհատվեց «Արսենալի» 10 անընդմեջ հաղթանակների շարքը։ Բացի դա, Միկել Արտետայի սաները նախորդ 8 խաղում գոլ բաց չէին թողել։
«Զինագործները» 26 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Սանդեռլենդը» 19 միավորով երրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am