Սամպդորիայի ևս մի քանի ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով

Սամպդորիայի ևս մի քանի ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով

13/03/2020 - 21:46

Ինչպես տեղեկացնում է «Սամպդորիայի» պաշտոնական կայքը, բացի Մանոլո Գաբիադինիից, կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել նաև Ալբին Էկդալը, Օմար Կոլին, Մարտեն Թորսբին և Անտոնիո Լա Գումինան։

Ինչպես փոխանցում է Sky SportsItalia-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, կորոնավիրուսով է վարակվել նաև ակումբի բժիշկներից մեկը։

Հիշեցնենք, որ ակումբի խաղացողներից առաջինը վարակվել է հարձակվող Մանոլո Գաբիադինին։ Երեկ՝ մարտի 12-ին, նրա թեստը ևս դրական արդյունք էր ցույց տվել։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023