Կումանը Հալանդի փոխարեն նախընտրում է ձեռք բերել Ինտերի աստղին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ակումբի կազմում կցանկանար տեսնել «Ինտերի» գոլահար Ռոմելու Լուկակուին։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆրանսեսկ Ագիլյարը, 57-ամյա մասնագետը Լուկակուին ավելի շատ է նախըտնրում, քան «Բորուսիա Դորտմունդի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդին, ում ծառայություններով հետաքրքրված է «կապտանռնագույնների» նորընտիր ղեկավարությունը։
Այնուհամենայնիվ, «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտան չի կիսում հոլանդացի մասնագետի կարծիքը։ Լապորտան արդեն 2021 թվակնաի ամռանը Հալանդին ցանկանում է տեսնել կատալոնական ակումբի մարզաշապիկով։
Նշվում է, որ, հանուն Հալանդի, «Բարսելոնան» պատրաստ է բաժանվել միանգամից 6 ֆուտբոլիստներից։ Խոսքը Անտուան Գրիզմանի, Ֆիլիպե Կոուտինիոյի, Ուսման Դեմբելեի, Սամուել Ումտիտիի, Մարտին Բրեյթվեյթի և Խունիոր Ֆիրպոյի մասին է։
Ինչ վերաբերում է «Ինտերին», ապա միլանյան ակումբն ընդհանրապես չի պատրաստվում որևէ առաջարկ լսել բելգիացի հարձակվողի վերաբերյալ և մտադիր չէ վաճառել իր առաջատարին։
Հավելենք, որ Ռոնալդ Կումանն ու Լուկակուն 2016-2017 թվականներին միասին աշխատել են «Էվերտոնում», երբ հոլանդացի մասնագետը գլխավորում էր մերսիսայդյան ակումբը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Ժոան Լապորտա, Ինտեր, Ռոմելու-Լուկակու, Ռոնալդ Կուման, տրանսֆերներ