Լուկակուն անհավանական ցուցանիշ է գրանցել միլանյան դերբիներում՝ գերազանցելով 1950 թ․ ռեկորդը
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ինտերը» հյուրընկալվելիս 3։0 հաշվով գերվստահ հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ՝ էլ ավելի ամրապնդվելով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։
Այդ խաղում «ներաձուրիների» 3-րդ գնդակը գրանցվեց Ռոմելու Լուկակուի անվան դիմաց՝ դնելով հանդիպման վերջակետը։
Պարզվում է՝ բելգիացի հարձկավողը բոլոր մրցաշարերի շրջանակում կայացած միլանյան վերջին 5 դերբիներում էլ, գոլի հեղինակ է դարձել։
Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, Ռոմելու Լուկակուն դարձել է միակ ֆուտբոլիստը, ում հաջողվել է կայացած 5 անընդմեջ դերբիների շրջանակում գրավել «Միլանի» դարպասը։։
27-ամյա հարձակվողը գերազանցել է «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Բենիտո Լորենցիի ցուցանիշը, ով 1950 թվականին «Միլանի» դարպասը գրավե էր 4 անընդմեջ դերբիների շրջանակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Միլան, Ռոմելու-Լուկակու