Ինտերն ու Ռոման փոխանակում իրականացնելու հարցում չեն կարողացել համաձայնության հասնել
«Ռոման» ու «Ինտերը» ցանկանում էին փոխանակվել ֆուտբոլիսներով, սակայն, ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մացրիոյի կայքը, կողմերին չի հաջողվել այդ հարցում համաձայնության հասնել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Էդին Ջեկոն պետք է տեղափոխվեր «Ինտեր», իսկ Ալեքսիս Սանչեսը՝ «Ռոմա»։ Բանակցությունները ներկա պահին դադարեցված են, քանի որ հռոմեական ակումբը դժգոհ է եղել ֆինանսական մի շարք կետերից։
Բացի դրանից, «Ռոման» ցանկացել է «ստանալ» ոչ թե Սանչեսին, այլ Քրիստիան Էրիկսենին, սակայն միլանյան ակումբը հրաժարվել է այդ գործարքից։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում լուրեր են պտտվում, որ «գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կոնֆլիկտ ունի Էդին Ջեկոյի հետ, ինչից հետո նրան սկսել է չհայտավորել ակումբի հանդիպումներին, ինչպես նաև զրկել է ավագի թևկապից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսիս-Սանչես, Էդին-Ջեկո, Ինտեր, Պաուլու Ֆոնսեկա, Ջանլուկա դի Մարցիո, Ռոմա, տրանսֆերներ, Քրիստիան-Էրիկսեն