Ռոման շրխկացրեց դուռն իր հետևից` հյուրընկալվելիս ջախջախելով Տորինոյին🎥
Իտալական Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում «Ռոման» Թուրինում հյուրընկալվելիս մրցեց «Տորինոյի» դեմ։
Կարելի է ասել` անակնկալ արդյունք գրանցվեց այս խաղում, քանի որ «գայլերը» շոկի ենթարկեցին մրցակցին ու ջախջախեցին 3:0 հաշվով։
Ժոզե Մոուրինիոյի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Թեմի Աբրահամը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լորենցո Պելեգրինին։
Նշենք, որ անգլիացի հարձակցողն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանն ավարտեց խփած 17 գոլով և լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ 4-րդ հորիզոնական։
Հավելենք, որ «Տորինոն» ընթացիկ մրցաշրջանում կրեց իր ամենախոշոր հաշվով պարտությունը։
«Ցլերն» ավարտված մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում միայն մեկ անգամ էին 3 և ավելի գնդակ բաց թողել, ինչը տեղի էր ունեցել սույն թվականի ապրիլի 27-ին, երբ Ա սերիայի 20-րդ տուրից հետաձգված «Ատալանտայի» դեմ հանդիպումն ավարտեց 4:4 հաշվով։
Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 63 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական։
Նույնքան միավոր ունի «Լացիոն», սակայն «արծիվները» դեռևս չեն անցկացրել վերջին տուրի իրենց հանդիպումը և մայիսի 21-ին` սեփական հարկի տակ կմրցեն «Վերոնայի» դեմ։
«Տորինոն», 50 միավորով, 10-րդն է, սակայն թուրինյան ակումբին դեռևս կարող է շրջանցել «Սասուոլոն», որը մրցելու է «Միլանի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Թեմի-Աբրահամ, Ժոզե Մոուրինիո, Լորենցո Պելեգրինի, Ռոմա, Տորինո