Ռոման հիասքանչ խաղով ջախջախեց Լացիոյին🎥

Ռոման հիասքանչ խաղով ջախջախեց Լացիոյին🎥

20/03/2022 - 22:56

Իտալական Ա սերիայի 30-րդ տուրում կայացավ հերթական հռոմեական դերբին, որի շրջանակում «Ռոման» մրցեց «Լացիոյի» դեմ։

«Ռոման» պարզապես հիանալի առաջին խաղակես անցկացրեց ու մրցակցի դարպասը 3 անպատասխան գնդակ ուղարկեց. դուբլի հեղինակ դարձավ Թեմի Աբրահամը, մեկ գնդակ էլ խփեց Լորենցո Պելեգրինին` տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով գրավելով «արծիվների» դարպասը։

Երկրորդ խաղակեսում էլ «գայլերը» նախաձեռնությունը զիջեցին մրցակցին, որը գործնականում ոչինչ չկարողացավ առաջարկել «Ռոմային»։

Հանդիպումը, ի վերջո, ավարտվեց Ժոզե Մոուրինիոյի թիմի հաղթանակով` 3:0 հաշվով։

Այս հաղթանակից հետո «ջալոռոսիները» վաստակեցին 51 միավոր, շրջանցեցին հենց «Լացիոյին»` բարձրանալով 5-րդ հորիզոնական։

Մաուրիցիո Սարիի թիմը մնաց 49 միավորով և նահանջեց 6-րդ տեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023