Լևանդովսկին վնասվածք է ստացել․ նա բաց կթողնի ՊՍԺ-ի դեմ երկու խաղերն էլ
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Լեհաստանի հավաքականի ճամբարում վնասվածք է ստացել։
Ինչպես տեղեկացնում է մյունխենյան ակումբի Twitter-ի պաշտոնական էջը, 32-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրի Անդորրայի դեմ խաղում՝ վնասելով աջ ծնկի հյուսվածքները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լևանդովսկին վնասվածքի պատճառով բաց կթողնի 4 շաբաթ։
Այսպիսով, լեհ հարձակվողը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ երկու խաղերն էլ։ Այդ դիմակայության առաջին խաղը կկայանա ապրիլի 7-ին Մյունխենում, իսկ պատասխան խաղը՝ ապրիլի 13-ին Փարիզում։
Բացի ՊՍԺ-ի դեմ կայանալիք երկու խաղերից, Լևանդովսկին բաց կթողնի նաև Բունդեսլիգայի շրջանակում կայանալիք «Լայպցիգի», «Ունիոն Բեռլինի», «Վոլֆսբուրգի», «Բայերի» և «Մայնցի» դեմ հանդիպումները։
Հավելենք, որ Ռոբերտ Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 36 խաղում դարձել է 42 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդորրայի հավաքական, Բավարիա, Բունդեսլիգա, Գերմանիայի հավաքական, Լեհաստանի հավաքական, ՊՍԺ, Ռոբերտ-Լևանդովսկի