Ռեալի երկրպագուները սուլոցներով են դիմավորել Բեյլին. նա հեգնական ժպտացել է🎥📸
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։
Հանդիպման 74-րդ րոպեին «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Կարիմ Բենզեմայի փոխարեն դաշտ դուրս բերեց Գարեթ Բեյլին։
Մադրիդյան ակումբի երկրպագուները բուռն սուլոցներով դիմավորեցին 32-ամյա ֆուտբոլիստին, ինչին ի պատասխան Բեյլը հեգնական ժպտացել է։
Նշենք, որ ուելսցի հարձակվողը «Ռեալի» կազմում 2020 թ. փետրվարի 16-ից ի վեր առաջին անգամ էր հանդիպման մասնակցում «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարեթ-Բեյլ, Լա-լիգա, Կառլո Անչելոտի, Ռեալ Մադրիդ, Սանտիագո Բերնաբեու