Ռեալը ջախջախեց Էսպանյոլին` 35-րդ անգամ դառնալով Լա լիգայի չեմպիոն🎥
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Էսպանյոլի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ տարածքային ու խաղային առավելություն` հաղթելով 4:0 հաշվով։
Կառլո Անչելոտիի թիմի կազմից Ռոդրիգո Գոյեսը դարձավ դուբլի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Մարկո Ասենսիոն ու Կարիմ Բենզեման։
Այսպիսով, «Ռեալն» այս հաղթանակից հետո վաստակեց 81 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ անհասանելի դարձավ բոլոր մրցակցիների համար` հոբելյանական` 35-րդ անգամ նվաճելով Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը։
«Էսպանյոլը», 39 միավորով, 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էսպանյոլ, Լա-լիգա, Կառլո Անչելոտի, Կարիմ-Բենզեմա, Մարկո Ասենսիո, Ռեալ Մադրիդ, Ռոդրիգո Գոյես