Ռեալը մտադիր է վաճառել մի շարք ֆուտբոլիստների
«Ռեալ Մադրիդը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կբաժանվի մի շարք ֆուտբոլիստներից։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, խոսքը Մարսելոյի, Իսկոյի և Գարեթ Բեյլի մասին է։
Աղբյուրի փոխանցմամբ` «արքայական» ակումբը լրջորեն մտածում է այս խաղացողներին վաճառելու մասին, Կառլո Անչելոտիի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը չի կարող խոչընդոտել վերջիններիս հեռանալուն։
«Ռեալն» այս խաղացողների վաճառքից հնարավորություն կունենա աշխատավարձերի բյուջեն թեթևացնել 50 մլն եվրոյով։
Նշվում է, որ երբ 2013 թ. իտալացի մասնագետն առաջին անգամ նշանակվեց «Ռեալի» գլխավոր մարզիչ, նույն կերպ չի խոչընդոտել Կակայի հետանալուն` չնայած լավ ծանոթ էր բրազիլացու հնարավորություններին «Միլանում» համատեղ աշխատելու տարիներից։
# Գարեթ-Բեյլ, Իսկո, Կակա, Կառլո Անչելոտի, Մարսելո, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ