Ռեալը լուրջ կորուստով է մոտենում Ման. Սիթի դեմ պատասխան հանդիպմանը
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
«Արքայական» ակումբի կազմից հանդիպումը բաց է թողնելու ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Չուամենին, ով դիմակայության առաջին խաղում արդեն 1-ին րոպեին դեղին քարտ ստացավ ու որակազրկվեց։ Չուամենին այդ խաղում հանդես էր գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում։
Հանդիպումից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է 24-ամյա ֆուտբոլիստի մասին.
«Պատասխան խաղից առաջ մենք կորցրինք Չուամենիին, բայց ես չեմ անհանգստանում։ Մենք ունենք Նաչոյին, ում վստահում ենք, ինչպես միշտ։ Կա նաև Էդեր Միլիտաոյի տարբերակը»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդի» դիմակայության պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 17-ին։ Մադրիդում կայացած առաջին խաղում գրանցվել է 3:3 հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդեր Միլիտաո, Կառլո Անչելոտի, Մանչեսթեր-Սիթի, Նաչո, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Օրելյեն Չուամենի