Ռաֆինիան վնասել է ծունկը զայրացած ժամանակ սառնարանին հարվածելուց հետո
«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիան ծնկի վնասվածք է ստացել զայրացած ժամանակ սառնարանին հարվածելուց հետո։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, բրազիլացի ֆուտբոլիստը դժգոհ է եղել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայացած առաջին խաղում (2:2) փոխարինվելուց հետո. այդ կերպ բրազիլացի ֆուտբոլիստն արտահայտել է իր զայրույթը։
Լա լիգայի 22-րդ տուրում «Կադիսի» դեմ կայացած խաղում (2:0) 26-ամյա ֆուտբոլիստը խաղն սկսել է պահեստայինների նստարանին` փոխարինման դուրս գալով 74-րդ րոպեին։
Բոլորն ակնկալել են, որ այդ խաղում «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին բրազիլացի ֆուտբոլիստին կթողնի պահեստայինների նստարանին, որպեսզի վերջինս «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան հանդիպմանը (1:2) ավելի թարմ տեսք ունենա:
Այդուհանդերձ, «Կադիսի» դեմ խաղում Ռաֆինիան պահեստայինների նստարանին մնացել էր վնասվածքի պատճառով, որն ստացել էր «Յունայթեդի» դեմ խաղում փոխարինվելուց հետո:
Աղբյուրի փոխանցմամ՝ այդ խաղում փոխարինվելուց հետո բրազիլացի ֆուտբոլիստը չափազանց դժգոհ է եղել և պահեստայինների նստարան տանող ճանապարհին ոտքով հարվածել է ջրի շշերի համար նախատեսված սառնարանին, ինչից հետո սուր ցավ է զգացել ծնկի հատվածում: Դրա պատճառով էլ նրա՝ «Կադիսի» դեմ խաղում մեկնարկային կազմում հայտնվելու հավանականությունը կտրուկ նվազել է:
Նշենք, որ այդ հարվածի հետևանքով, բարեբախտաբար, Ռաֆինիան ծանր վնասվածք չի ստացել:
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանից առաջ է համալրել կատալոնական ակումբի շարքերը, որի կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Եվրոպա-լիգա, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռաֆինյա-Լիդս