Ռաֆա Մարկեսը չի գլխավորի Բարսելոնան
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Ռաֆա Մարկեսը չի նշանակվի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։
Աղբյուրի փոխանցմամբ` գլխավոր մարզչի պաշտոնից Խավիի հեռանալուց հետո «բլաուգրանայի» ղեկավարները ցանկանում են հրավիրել փորձառու մասնագետի։
Հաղորդվում է, որ կատալոնական ակումբում չեն ցանկանում ռիսկի դիմել և կրկին նշանակել անփորձ մարզչի, այդ պատժառով էլ Մարկեսի թեկնածությունը չի դիտարկվում։
Նշենք, որ մեքսիկացի մասնագետը 2022 թ. հուլիսից մարզում է «Բարսելոնա Բ»-ն։
Հիշեցնենք, որ Խավին հունվարի 27-ին հայտարարեց, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո լքելու է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բարսելոնա Բ, Խավի, Ռաֆա Մարկես