Ռամոսն առաջարկներ ունի մի շարք թոփ ակումբներից

Ռամոսն առաջարկներ ունի մի շարք թոփ ակումբներից

22/06/2021 - 16:58

«Ռեալ Մադրիդի» արդեն նախկին կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսի ապագան շարունակում է անորոշ մնալ։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, 35-ամյա ֆուտբոլիստն այժմ առաջարկներ ունի ՊՍԺ-ից, «Մանչեսեր Յունայթեդից» և «Մանչեսթեր Սիթիից»։

Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբներից Ռամոսն իր նախապատվությունը տալիս է «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն, դրան զուգահեռ իսպանացի ֆուտբոլիստը կցանկանար տեղափոխվել ՊՍԺ, այլ ոչ թե Պրեմիեր լիգան ներկայացնող որևէ ակումբ։

Պարզվում է, փարիզյան ակումբը ֆինանսական տեսանյկյունից ավելի լավ պայմաններ է առաջարկել Ռամոսին, քան «կարմիր սատանաները»։

Բացի դրանից, իսպանացի պաշտպանը Փարիզը համարում հարմար քաղաք ոչ միայն իր, այլև կնոջ ու երեխաների համար։

Հիշեցնենք, որ 16 տարի «Ռեալի» գույները պաշտպանելուց հետո Սերխիո Ռամոսը հեռացել է ակումբից։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023