Մուսիալան որոշել է, թե որ հավաքականի կազմում է հանդես գալու
Ինչպես տեղեկացնում է Bulinews պարբերականը, «Բավարիայի» 17-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալան որոշում է կայացրել հանդես գալ Գերմանիայի հավաքականի կազմում։
Մուսիալան երկքաղաքացիություն ունի․ նա միևնույն ժամանակ և՛ Անգլիայի, և՛ Գերմանիայի քաղաքացի է։ Կիսապաշտպանը ծնվել է Գերմանիայում՝ Շտուտգարտ քաղաքում։ Նրա մայրը գերմանուհի է, իսկ հայրը՝ բրիտանացի։ Ջամալը 7 տարեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Անգլիա։
«Ես, պարզապես, լսեցի իմ երկրորդ ձայնին, որն ինձ ասաց՝ խաղալ Գերմանիայի կազմում, ինչը ճիշտ որոշում է։ Այդ երկրում եմ ես ծնվել, սակայն, ամեն դեպքում, սա շատ ծանր որոշում էր ինձ համար»,- պատանի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Bulinews-ը՝ հղում անելով The Athletic-ին։
Հատկանշական է, որ Ջամալը հանդես է եկել Անգլիայի Մ-15, Մ-16, Մ-17 և Մ-21 տարեկանների հավաքականներում, սակայն․ միևնույն ժամանակ, նա խաղացել է նաև Գերմանիայի Մ-16 տարիքային հավաքականում։
Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում բոլոր խաղերը միասին վերցրած՝ Մուսիալան մասնակցել է 24 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակչի շրջանակում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 4։1 հաղթեց հաղթեց «Լացիոյին»։ Այդ խաղում գերմանական ակումբի երկրորդ գոլը գրանցվեց 17-ամյա ֆուտբոլիստի անվան դիմաց՝ դառնալով մյունխենյան ակումբի կազմում Չեմպիոնների լիգայի շրջանակում երբևէ գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, Բավարիա, Գերմանիայի հավաքական, Լացիո, Չեմպիոնների-լիգա, Ջամալ Մուսիալա