ՊՍԺ – Ռեալ հանդիպման լավագույն ֆուտբոլիստն` ըստ Interfootball-ի հետևորդների

ՊՍԺ – Ռեալ հանդիպման լավագույն ֆուտբոլիստն` ըստ Interfootball-ի հետևորդների

16/02/2022 - 18:31

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 1:0 հաշվով դրամատիկ հաղթանակ տոնեց «Ռեալ Մադրիդի» նկատմամբ` խաղի միակ գոլը խփելով 90+4-րդ րոպեին։

Հանդիպումից հետո Interfootball-ը Telegram-ի իր ալիքում հարցում տեղադրեց` պարզելու տվյալ հանդիպման լավագույն ֆուտբոլիստին։

Առաջարկվել էր 8 թեկնածու և, ինչպես սպասվում էր, համառ պայքար ընթացավ «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի ու ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի միջև։

Բելգացի դարպասապահը, ով պարզապես փայլուն հանդիպում անցկացրեց ու իր անվան դիմաց գրանեց 7 սեյվ, այդ թվում նաև` Լեո Մեսսիի վրիպած 11-մետրանոցի հետմղումը, ստանալով ձայների 46%-ը, Interfootball-ի հետևորդների կողմից ճանաչվեց ՊՍԺ 1:0 «Ռեալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Նշենք, որ Կիլիան Մբապեն, ով խփեց այդ հանդիպման միակ ու հաղթական գոլը, ստացավ ձայների 40%-ը` զղբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

Առաջարկված մյուս թեկնածուները բաշխվել էին հետևյալ հաջորդականությամբ.

3-4. Լեո Մեսսի (ՊՍԺ) – 5%

3-4. Մարկո Վերատի (ՊՍԺ) – 5%

5. Կազեմիրո («Ռեալ Մադրիդ») – 2%

6-7. Տոնի Կրոս («Ռեալ Մադրիդ») – 1%

6-7. Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ) – 1%

8. Նունու Մենդեշ (ՊՍԺ) – 0%

Հատկանշական է, որ հանդիպումից առաջ էլ հարցում տեղադրվեց, որի միջոցով հետևորդները գուշակեցին հանդիպման ելքը։

Այսպիսով, Interfootball-ի հետևորդների 39%-ը ճիշտ էր գուշակել հանդիպման ելքը, իսկ հարցմանը մասնակցածների 47%-ը կարպծում էին, որ կհաղթի «Ռեալը», իսկ մյուս 14%-ը` որ հանդիպումը կավարտվի ոչ-ոքի արդյունքով։

Միացեք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով` https://t.me/Interfootball_am, որպեսզի դուք նույնպես մասնակցեց նմանատիպ այլ հարցումների։

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023