ՊՍԺ-ն դժվարին հաղթանակ տարավ` կտրուկ մոտենալով չեմպիոնությանը 🎥
Ֆրանսիայի Լիգա 1-ի նախավերջին` 33-րդ տուրում «Պարկ դե Պրենս» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց «Բրեստին»։
Փարիզյան գրանդին 82-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Դեզիրե Դուեն` խփելով տպավորիչ գոլ։
«Պարի Սեն-Ժերմենը» 73 միավորով առաջին տեղում է։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը մայիսի 13-ին երկրորդ տեղը զբաղեցնող «Լանսի» դեմ 29-րդ տուրից հետաձգված խաղում նույնիսկ ոչ-ոքի գրանցելու կամրագրի 5-րդ անընդմեջ չեմպիոնությունը։
«Բրեստը» 38 միավորով 12-րդ տեղն է զբաղեցնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml