Պորտուգալիան անհավանական հաշվով ջախջախեց Լյուքսեմբուրգին 🎥

Պորտուգալիան անհավանական հաշվով ջախջախեց Լյուքսեմբուրգին 🎥

12/09/2023 - 09:52

Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը J խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Լյուքսեմբուրգի ընտրանու դեմ։

Պարտուգալացիները պարզապես անհավանական հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 9:0 հաշվով։

Ռոբերտո Մարտինեսի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Գոնսալու Ինասիուն, Դիոգու Ժոտան ու Գոնսալու Ռամուշը, մեկական գոլ էլ խփեցին Ռիկարդու Օրտան, Բրունու Ֆերնանդեշն ու Ժոաու Ֆելիքսը։

Նշենք, որ հանդիպման հերոսը Բրունու Ֆերնանդեշն էր, ով, բացի խփած գոլից, կատարեց նաև 3 գոլային փոխանցում։

29-ամյա կիսապաշտպանն այս ընտրական փուլում անցկացրած 6 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

J խմբում կայացել է ևս երկու հանդիպում.

Սլովակիա 3:0 Լիխտենշտեյն

Իսլանդիա 1:0 Բոսնիա և Հերցեգովինա

J խմբի մրցաշարային աղյուսակը 6-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. Պորտուգալիա – 18 միավոր
  2. Սլովակիա – 13 միավոր
  3. Լյուքսեմբուրգ – 10 միավոր
  4. Բոսնիա և Հերցեգովինա – 6 միավոր
  5. Իսլանդիա – 6 միավոր
  6. Լիխտենշտեյն – 0 միավոր

Վերջում ավելացնենք, որ Պորտուգալիայի հավաքականը հաղթել է անցկացրած բոլոր 6 խաղորում` գնդակների 24:0 տարբերությամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023