Պիկե . «Հուսով եմ` Հալանդը կտեղափոխվի Բարսելոնա»

Պիկե . «Հուսով եմ` Հալանդը կտեղափոխվի Բարսելոնա»

12/06/2021 - 14:11

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք կատալոնական ակումբը կկարողանա գնել «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդին, թե` ոչ.

«Գաղափար չունեմ։ Հուսով եմ, որ նա կտեղափոխվի «Բարսելոնա»։

Թոփ ֆուտբոլիստները պետք է խաղան մեզ մոտ, սակայն նման որոշումներ կայացնում է միայն ակումբի ղեկավարությունը»,- նշել է 34-ամյա ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է Marca -ն։

Հիշեցնենք` կատալոնական ակումբը լրջորեն հետաքրքրված է նորվեգացի հարձակվողի ծառայություններով։ Սույն թվականի ապրիլին «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նույնիսկ հանդիպում է ունեցել 20-ամյա հարձկավողի հայրիկի և նրա գործակալ Մինո Ռայոլայի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023