Պերեսը և Անչելոտին ներողություն են խնդրել Ժիրոնայի ֆուտբոլիսից
Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Ժիրոնային»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանդիպման 90+4-րդ րոպեին «արքայական» ակումբի ավագ Նաչոն սարսափելի խախտում թույլ տվեց «Ժիրոնայի» հարձակվող Քրիստիան Պարտուի նկատմամբ և հեռացվեց դաշտից։
Cadena Ser-ը հայտնում է, որ հանդիպումից հետո «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը զանգահարել է Պորտուին և ակումբի անունից ներողություն խնդրել 31-ամյա ֆուտբոլիստից։
Պորտուից ներողություն են խնդրել նաև «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ու անձամբ Նաչոն։
Հավելենք, որ Քրիստիան Պորտուն խուսափել է լուրջ վնասվածքից և «Ռեալի» դեմ կայացած խաղից հետո կարողացել է ինքնուրույն լքել մարզադաշտը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժիրոնա, Լա-լիգա, Կառլո Անչելոտի, Նաչո, Ռեալ Մադրիդ, Քրիստիան Պորտուգես, Ֆլորենտինո Պերես