Պաշտոնական. 9 գրանդ ակումբներ վերադարձան Եվրոպական ակումբների միություն
Եվրոպական ակումբների միությունը համաձայնել է իր շարքերը հետ ընդունել այն 12 ամումբներից 9-ին, որոնք պատրաստվում էին ստեղծել Սուպերլիգա և աջակցում էին այդ գաղափարին։
Խոսքը «Միլանի», «Ինտերի», «Արսենալի», «Չելսիի», «Լիվերպուլի», «Տոտենհեմի», «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ատլետիկո Մադրիդի» մասին, որոնք վերադարձել են Եվրոպական ակումբների միություն։ Այդ մասին տեղեկացնում է ԵԱՄ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլին եվրոպական 12 ակումբներ հայտարարեցին Սուպերլիգա ստեղծելու մասին, որոնց թվում էին նաև վերոնշյալ ակումբները, սակայն, դրանք նույն օրն էլ լքեցին մրցաշարը` բախվելով լուրջ քննադատության։
Հավելենք` Սուպերլիգայի կազմի մեջ մնացել են միայն «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը» և «Յուվենտուսը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Արսենալ, Բարսելոնա, Եվրոպական ակումբների միություն, Ինտեր, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Միլան, Յուվենտուս, Չելսի, Ռեալ Մադրիդ, Սուպերլիգա, Տոտենհեմ