Պաշտոնական. Սևիլիան նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական. Սևիլիան նոր գլխավոր մարզիչ ունի

06/10/2022 - 20:28

Ինչպես տեղեկացնում է «Սևիլիայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Խորխե Սամպաոլին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։

Նշենք, որ արգենտինացի մասնագետն արդեն երկրորդ անգամ է գլխավորում «Սևիլիան»։

Սամպաոլին անդալուսական ակումբը մարզել է նաև 2016/17 մրցաշրջանում։

Հավելենք, որ 62-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է «Մարսելը», որը մարզել է 2021 թ. մարտից մինչև 2022 թ. հուլիս։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023