Պաշտոնական. Հովհաննես Հարությունյանը տեղափոխվեց Արարատ-Արմենիա

Պաշտոնական. Հովհաննես Հարությունյանը տեղափոխվեց Արարատ-Արմենիա

30/06/2024 - 16:35

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

25-ամյա ֆուտբոլիստը 2017-18 և 2019-21 թթ. արդեն հանդես է եկել «Արարատ-Արմենիայի» կազմում` 30 խաղում խփելով 6 գոլ, կատարելով 5 արդյունավետ փոխանցում։

Հիշեցնենք, որ Հարությունյանը 2024 թ. հունվարին 160 հազար եվրոյով «Փյունիկից» տեղափոխվեց ռուսական «Սոչի», սակայն մեկ ամիս անց վարձավճարով վերադարձավ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմ։

Հայ ֆուտբոլիստը «նռնագույնների» կազմում 157 խաղում դարձել է 27 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելացնենք, որ, ըստ տարածված տեղեկությունների, «Փյունիկը» ցանկացել է 160 հազար եվրոյով հետ գնել Հարությունյանի տրանսֆերը, սակայն «Սոչին» մերժել է այդ առաջարկը։ Երևանյան ակումբն էլ չի ցանկացել ֆինանսական փոխահտուցումով կրկին վարձակալել նրան։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023