Պաշտոնական. Հովհաննես Հարությունյանը տեղափոխվեց Սոչի
Ինչպես տեղեկացնում է Ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Սոչիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանին։
Հեղինակավոր Transfermakrt կայքը հայտնում է, որ գործարքի դիմաց ռուսական ակումբը վճարել է 160 հազ. եվրո, իսկ կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, որ 24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 22 խաղում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IDBank Հայաստանի Պրեմիեր լիգա, Transfermarkt, Բարձրագույն-խումբ, Հայաստանի-առաջնություն, Հայաստանի-հավաքական, հայկական-ֆուտբոլ, Հովհաննես Հարությունյան, ՌՊԼ, Սոչի, տրանսֆերներ, Փյունիկ