Պաշտոնական. Լուկա Յուրիչիչը փոխեց ակումբային գրանցումը
Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունն, ակումբի հարձակվող Լուկա Յուրիչիչը կարիերան կշարունակի ռումինական «Կլուժի» կազմում։
Գործարքի կայացումը հաստատել է նաև «Կլուժի» պաշտոնական կայքը։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Հավելենք, որ բոսնիացի ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 46 խաղում դառնալով 25 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկա Յուրիչիչ, Կլուժ, տրանսֆերներ, Փյունիկ