Պաշտոնական. Դավիդ Լուիսը նոր ակումբ ունի 📸
Բարզիլացի անվանի պաշտպան Դավիդ Լուիսը համալրել է Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսի» կազմը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2027 թ. մայիսի 31-ը ներառյալ։ Համաձայնագիրը ևս մեկ տարով երկարաձգելու հատուկ կետ ունի։
38-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը բրազիլական «Ֆորտալեզան» էր, որի կազմում հանդես էր գալիս այս տարվա հունվարից, մասնակել է 17 հանդիպման։
Լուիսն առավել հայտնի է «Չելսիի», ՊՍԺ-ի, «Արսենալի» ու «Բենֆիկայի» կազմում ունեցած մրցելույթներով։ Նա նաև 57 հանդիպման է մասնակցել Բրազիլիայի ազգային հավաքականում։
«Պաֆոսը» 2025 թ. պատմության մեջ առաջին անգամ դարձել է Կիպրոսի չեմպիոն և մասնակցում է Չեմպիոնների լիգային։ Ակումբը որակավորման երկրորդ փուլում պայքարից դուրս է թողել Իսրայելի չեմպիոն Թել Ավիվի «Մաքաբիին», իսկ հաջորդ փուլում կմրցի Կևի «Դինամոյի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արսենալ, Բրազիլիայի հավաքական, Դավիդ Լուիս, Կիպրոսի առաջնություն, Չելսի, Պաֆոս, ՊՍԺ, տրանսֆերներ