Պաշտոնական. Գատուզոն 20 օր անց հեռացավ Ֆիորենտինայից

Պաշտոնական. Գատուզոն 20 օր անց հեռացավ Ֆիորենտինայից

17/06/2021 - 15:43

Ինչպես տեղեկացնում է «Ֆիորենտինայի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հեռացել է զբաղեցրած պաշտոնից։

Ավելի վաղ իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը հայտնել է, որ Գատուզոյի և «Ֆիորենտինայի» ղեկավարության միջև կոնֆլիկտ է հասունացել։

Բանն այն է, որ 43-ամյա մասնագետը, ստանձնելով «մանուշակների» ղեկը, հույս է հայտնել, որ ակումբը կարողանա մի շարք ֆուտբոլիստներ ձեռք բերել` ուժեղացնելով կազմը։

Ակումբը վերջին շրջանում ակտիվ բանակցություններ է վարել «Շտուտգարտի» վինգեր Նիկոլաս Գոնսալեսի և «Պորտուի» կիսապաշտպան Սերժիու Օլիվեյրայի տրանսֆերների հարցում, սակայն այդ երկու գործարքներից ոչ մեկը իրագործել չի հաջողվել, ինչից հետո էլ սրվել են Գատուզոյի ու «մանուշակների» ղեկավարության հարաբերությունները։

Այսպիսով, Ջենարո Գատուզոն «Ֆիորենտինայի» գլխավոր մարզչի պաշտոնը լքում է այն ստանձնելուց 20 օր անց` ակումբի ղեկին չանցկանցնելով որևէ հանդիպում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023