Պաշտոնական. Արսենալը նոր «10» համար ունի
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել կիսապաշտպան Էմիլ Սմիթ Ռոուի հետ։
Կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Հատկանշական է, որ 20-ամյա ֆուտբոլիստը, նոր մրցաշրջանից սկսած, հանդես կգա «10» համարի մարզաշապիկով, որը Մեզութ Օզիլի ` թիմից հեռանալուց հետո ազատ էր մնացել։
Ժամանակին այդ խաղահամարով «զինագործների» կազմում խաղացել են նաև Ջեք Վիլշերը, Ռոբին վան Պերսին, Վիլիամ Գալասը, Դենիս Գերգկամպը և այլ հանրահայտ ֆուտբոլիստներ։
Հավելենք, որ Սմիթ Ռոուն «Արսենալի» սան է, որի գլխավոր թիմում նորամուտը նշել է 2018 թ. սեպտեմբերի 20-ին` Եվրոպա լիգայի շրջանակում 70-րոպեին փոխարինման դուրս գալով ուկրաինական «Վորսկլայի» դեմ խաղում (4:2)։
Մինչ այս պահը երիտասարդ կիսապաշտանը հարազատ ակումբի կազմում անցկացրել է 45 հանդիպում` դառնալով 7-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Դենիս Բերգամպ, Էմիլ Սմիթ-Ռոու, Մեզութ Օզիլ, Ջեք Վիլշեր, Ռոբին վան Պերսի, Վիլիամ Գալաս