Պաշտոնական․ Էվեր Բանեգան կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Պաշտոնական․ Էվեր Բանեգան կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

26/01/2020 - 13:46

Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Շաբաբի» պաշտոնական կայքը, ակումբը երեք տարվա պայմանագիր է կնքել «Սևիլիայի» և Արգենտինայի հավաքականի 31-ամյա կենտրոնական կիսապաշտպան Էվեր Բանեգայի հետ։

Կիսապաշտպանը «Ալ Շաբաբի» կազմը կհամալրի անվճար, քանի որ ամռանը կդառնա ազատ գործակալ։

Բանեգան ընթացիկ մրցաշրջանում «Սևիլիայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023