Չիրո Իմոբիլեն դարձել է Լացիոյի պատմության լավագույն ռմբարկու
Իտալական Ա սերիայի 36-րդ տուրի շրջանակում «Լացիոն» սեփական հարկի տակ մեծ դժվարությամ կոտրեց հետնապահների թվում ընթացող «Պարմայի» դիմադրությունը։
Հռոմեական ակումբի կազմից հանիպման 90+5-րդ րոպեին հաղթական գնդակը խփեց Չիրո Իմոմոբիլեն։
Ինչպես տեղեկացնում է «արծիվների» Twitter-ի պաշտոնական էջը, Իմոբիլեն ակումբի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում հեղինակել է 150-րդ գոլը՝ դառնալով «Լացիոյի» պատմության լավագույն ռմբարկու։
Այդ ցուցանիշով 31-ամյա հարձակվողը գերազանցել է լեգենդար նախկին հարձակվող Սիլիո Պիոլայի ցուցանիշը, ում ակտիվում կա 149 գոլ։
Հավելենք, որ Պիոլան այդ ցուցանիշին հասել է 9 տարիների ընթացքում (1934-1943 թթ․), իսկ Իմոբիլեն՝ 5: «Լացիոյի» ներկայիս ավագը ակումբի գույները պաշտպանում է 2016 թվականից։
Նշենք, որ Սիլվիո Պիոլան, խփած 247 գոլով, Ա սերիայի պատմության լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Լացիո, Չիրո Իմոբիլե, Պարմա, Սիլվիո Պիոլա